Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ-ի ու Արցախի իշխանություններն իրար հետ համագործակցել են ցանկացած պարագայում, ցանկացած ժամանակ, նաև՝ 2023-ին. Շահրամանյան
«Թե Հայաստանի, թե Արցախի իշխանություններն իրար հետ համագործակցել են ցանկացած պարագայում, ցանկացած ժամանակ, կլինի թե խաղաղ պայմաններում, թե ռազմական գործողությունների»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով հարցին, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Ղարաբաղի հետ կապված ցանկացած որոշում կայացնելիս խորհրդակցել է Արցախի իշխանությունների հետ, բառացությամբ վերջին որոշման, քանի որ այդ ժամանակվա իշխանությունն ասել էր՝ ինքնուրույն է որոշել այդ որոշումը կայացնել։
Նա ընդգծեց, որ Հայաստանը Արցախի երաշխավորն էր, այդ թվում անվտանգության, բոլոր հարցերը քննարկվում և համաձայնեցվում էին Հայաստանի իշխանությունների հետ։
Դիտարկմանը՝ այդ թվում 2023-ի՞ն, խոսե՞լ եք իր հետ, Շահրամանյանը պատասխանեց. «Ես ասացիի բոլոր։ Այո, մենք խոսել ենք, քննարկել»։