Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էրիկի «Իմ սեր» երգի տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը
Երգիչ Էրիկը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Իմ սեր»: Տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ մոդել Անելյա Գուբրյանը:
Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:
Հիշեցնենք, որ դերասանուհի, մոդել Անելա Գուբրյանը վերջերս է նշանվել Ալեն Սիմոնյանի հետ։ Նշանադրությունից հետո Tete A Tete հաղորդման հեղինակ Մհեր Բաղդասարյանը Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել էր՝ արդյոք նա որևէ կերպ խոչընդոտո՞ւմ է նրան նկարահանվել
«Ես միշտ ընտրությունը թողել եմ իրեն և թողնում եմ իրեն։ Բացի ինչ-որ պահից նաև ինքը այդ որոշումը կայացրեց։ Բայց ես ուրախ եմ լինում, որ նա ինչ-որ տեղ երևում է»,-ասել էր Ալեն Սիմոնյանը նաև գաղտնիք բացահայտել՝ նշանածը նկարահանվել է երգի տեսահոլովակում։