Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ի՞նչ ընտրության առաջ է դրել Պուտինը Փաշինյանին. Մեդվեդևի պարզաբանումը
Ժամանակն է, որ Ռուսաստանը հրաժարվի իր ամենամոտ հարևանների՝ Եվրամիությանը միանալու նկատմամբ ունեցած հանդուրժողական վերաբերմունքից, քանի որ ՆԱՏՕ-ի ներսում ստեղծված ճգնաժամը կարող է հանգեցնել դրա՝ «լիարժեք և ծայրահեղ թշնամական» ռազմական դաշինքի վերածմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Ինչպես նշել է Մեդվեդևը, մինչ այժմ հարևան երկրների ԵՄ անդամակցության վերաբերյալ Մոսկվայի հռետորաբանությունը «զուսպ և հանգիստ է եղել», բայց հիմա «ամեն ինչ պետք է փոխվի»։
«Դա վերաբերում է այդ թվում Հայաստանին, որը մեկ տարի առաջ՝ 2025-ին ընդունել է ԵՄ անդամագրման մեկնարկի մասի օրենք»,-ասել է ռուսաստանցի պաշըոնյան ու հիշեցրել, որ ապրիլի 1-ին Կրեմլում Վ. Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է միաժամանակ ԵՄ-ին ու ԵԱՏՄ-ին անդամակցության անհամատեղելիության մասին։