Էրիկի «Իմ սեր» երգի տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը
Համացանց
10:47 03/04/2026
Հայաստան

Էրիկի «Իմ սեր» երգի տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը

Երգիչ Էրիկը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Իմ սեր»: Տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ մոդել Անելյա Գուբրյանը:

Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է: 

Հիշեցնենք, որ դերասանուհի, մոդել  Անելա Գուբրյանը  վերջերս է նշանվել Ալեն Սիմոնյանի հետ։  Նշանադրությունից հետո Tete A Tete հաղորդման հեղինակ  Մհեր Բաղդասարյանը Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել էր՝ արդյոք նա որևէ կերպ խոչընդոտո՞ւմ է  նրան նկարահանվել 

«Ես միշտ ընտրությունը թողել եմ իրեն և թողնում եմ իրեն։ Բացի ինչ-որ պահից նաև ինքը այդ որոշումը կայացրեց։ Բայց ես ուրախ եմ լինում, որ նա ինչ-որ տեղ երևում է»,-ասել էր Ալեն Սիմոնյանը նաև գաղտնիք բացահայտել՝  նշանածը նկարահանվել է երգի տեսահոլովակում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder