Լիբանանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երեք խաղաղապահներ
Հասարակություն
19:36 03/04/2026
Աշխարհ

Լիբանանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երեք խաղաղապահներ

Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երեք խաղաղապահներ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝  հայտնել է առաքելության խոսնակ Քենդիս Արդիելը։

«Այսօր կեսօրին Ադեյսե շրջանում ՄԱԿ-ի օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երեք խաղաղապահներ, որոնցից երկուսը ծանր վիճակում են։ Բոլորն այժմ տեղափոխվում են հիվանդանոց»,- գրել է Արդիելը հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder