Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եղբորս տղան հոսպիտալում է, հոգեկանի վրա ազդել է, որ ծառայության ժամկետի փոփոխությունն իր վրա չի տարածվում. ՊՆ դիմաց ակցիայի մասնակից
«2025 թվականի ամառային զորակոչի ժամանակ ծառայության մեկնած զինծառայողները սթրեսային վիճակում են անարդարության պատճառով»,- պաշտպանության նախարարության դիմաց ակցիայի ժամանակ ասացին զինծառայողների հարազատները։
Նրանք հավաքվել են ՊՆ դիմաց՝ պահանջելով արդարություն. Այսինքն նույն թվականին ծնված և ժամկետային ծառայության մեկնած զինծառայողները ծառայեն նույն ժամկետով՝ 1,5 տարի։
Հիշեցնենք, որ պարտադիր զինվորական ծառայության օրենքում կատարված փոփոխության համաձայն, 2025 թվականի ձմեռային զորակոչից զինվորական ծառայության ժամկետը սահմանվել է 18 ամիս, հետադարձ ուժ չունի և չի տարածվում 2025 թվականի ամառային զորակոչի ժամանակ ծառայության մեկնած զինծառայողների վրա։ Ծնողների հիմնական պահանջն է՝ օրենքն ունենա հատեդարձ ուժ և տարածվի նաև ամառայն զորակոչի ժամանակ ծառայության մեկնած իրենց տղաների վրա։
«Եղբորս տղան 9 ամիս ծառայում է։ Ծառայելու է 2 տարի։ Այս անարդարությունն ազդել է իր հոգեվիճակի վրա։ Այս պահին հոսպիտալում է, հիմնական դա է պատճառը՝ հոգեկանի վրա ազդել է, սթրես է տարել։
Մենք պահանջում են հավասաությունը բոլորի համար է»,- ասաց ակցիայի մասնակիցը։