Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վրաստանում ձերբակալվել են ռուսների առևանգման մեջ կասկածվող անձինք
Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են յոթ անձի, որոնք մեղադրվում են ծանր հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ կողոպուտի, առևանգման և Ռուսաստանի քաղաքացիներից շորթման մեջ։ Այդ մասին ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Ոստիկանական համատեղ գործողության արդյունքում ձերբակալվել են տարբեր ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող յոթ անձ… Հանցագործները խարդախությամբ մտել են Ռուսաստանի քաղաքացիների բնակարան՝ գազի արտահոսքը ստուգելու պատրվակով։ Ուշ գիշերը նրանք ժամանել են զոհերի տուն և, սպառնալով նրանց սուր զենքով և սպանությամբ, գողացել են 2000 դոլար, ինչպես նաև բջջային հեռախոսներ և նոութբուք», -«ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։
Քննիչների տվյալներով՝ մեղադրյալները կիրառել են ֆիզիկական բռնություն և պահանջել են լրացուցիչ 300,000 դոլար՝ սպառնալով բռնություն գործադրել։ Մի քանի ժամ անց զոհերին զենքի սպառնալիքով նստեցրել են մեքենաներ և տարել դեպի Մարնեուլիի շրջան։
Օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում բոլոր յոթ մեղադրյալները ձերբակալվել են Մառնեուլիում և Գորիում: Իրավապահ մարմինների աշխատակիցները շարունակում են հանցագործության մյուս հնարավոր մեղավորներին բացահայտելու և կալանավորելու աշխատանքները: