Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
60-ամյա ռուս կինը 200 ռուբլու պատճառով կդատապարտվի ահաբեկչությունը ֆինանսավորելու համար
Մոսկվայի մարզի բնակիչ՝ 60-ամյա Գալինա Ումյարովան ձերբակալվել է ահաբեկչական գործունեությանը նպաստելու համար։ Այդ մասին հաղորդում է «Օստորոժնո, նովոստի» Telegram ալիքը։
«Քննիչների տվյալներով՝ նա «կատարել է անկանխիկ դրամական փոխանցում՝ գրառմանը 100 վճարովի արձագանք տեղադրելով» (219 ռուբլի)», -ասվում է լուրում։
Կինը կալանավորվել է մինչև մայիսի 31-ը՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 205.1 հոդվածի 1.1 մասի համաձայն։ Պաշտպանությունը պնդում է, որ Ումյարովայի հաշիվը երկու անգամ կոտրվել է, և այդ ժամանակ էլ ենթադրաբար կատարվել է փոխանցումը։
Ումյարովայի քույրը թելեգրամյան ալիքին ասել է, որ հնարավոր է՝ նա «սխալ ուղղությամբ է սեղմել կոճակը զեղչեր փնտրելիս»,-այդ պատճառով էլ կոտրվել է նրա հաշիվը։
Փաստաբան Մաքսիմ Սիկաչը խնդրել է տնային կալանք իր պաշտպանյալի համար՝ կյանքի դժվարին հանգամանքների պատճառով։ Գալինայի ամուսինը ծանր հիվանդ է, և նրանք ունեն նաև 84-ամյա մայր և 94-ամյա սկեսուր, որոնց մասին պետք է հոգ տանեն։
Ումյարովան 1982 թվականից պարաշյուտային թռիչքների մարզման հրահանգիչ է և ունի ավելի քան 1000 պարաշյուտային թռիչք։