Արթուր Ալեքսանյանը ժամանակավորապես դադարեցնում է մրցելույթները
Սպորտ
14:23 03/04/2026
Հայաստան

Արթուր Ալեքսանյանը ժամանակավորապես դադարեցնում է մրցելույթները

Օլիմպիական խաղերի չեմպիոն, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը այս տարի դադար է վերցրել, ժամանակավորապես դադարեցնում է մրցելույթները։ Առաջին ալիքի եթերում  հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ասել է, որ այս պահին Արթուրը բուժումները է ստանում։

Նա նշել է, որ Արթուրն օգնում է  մարզիկներին՝ թե պարապմունքների ժամանակ, թե իր խորհուրդներով։

Արթուր Ալեքսանյանի քաշային կարգում՝ 97 կգ, նրա փոխարեն Հայաստանը Եվրոպայի առաջությանը  կներկայացնի  Մ-23 աշխարհի չեմպիոն Հայկ Խլոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արթուր Ալեքսանյանը ժամանակավորապես դադարեցնում է մրցելույթները