Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սա իրականում հիբրիդային պատերազմ է մեր ժողովրդի հանդեպ հենց Նիկոլ Փաշինյանի կողմից. Արտաշես Իկոնոմով
«Սա իրականում հիբրիդային պատերազմ է մեր ժողովրդի հանդեպ հենց Նիկոլ Փաշինյանի ու իր կողմից ղեկավարվող Հ1-ի կողմից»,- դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովը։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ՝ պահանջելով քրեական հետապնդում սկսել Հանրային հեռարձակման հանձնաժողովի ղեկավարության և Հանրային հեռուստաալիքի ղեկավարության նկատմամբ, քանի որ նրանք, խախտելով գործող օրենսդրությունը, «դարձել են իշխող կուսակցության քարոզչության խոսափող՝ առաջ մղելով այս կուսակցության տեսակետը և ամեն կերպ գովազդելով այն, միաժամանակ սերմանելով անհամաձայնություն և ատելություն Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ»։
Արտաշես Իկոնոմովը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն մարդկանց շեղում է անհեթեթ պահվածքով, իսկ Հ1-ը զավթած է իր դաշակիցների, կուսակցականների կողմից, ընդդիմությանը թույլ չեն տալիս ընտրություններից առաջ ներկայացնել այլ տեսակետ։
Ըստ նրա, հիբրիդային պատերազմի մաս է կազմում այն, որ իշխանությունները ուզում են վերացնել ազգայինը, սարքել ամորֆ ազգ, որը պատմություն չունի։
«Չի ստացվելու իրենց մոտ»,- ասաց Արտաշես Իկոնոմովը։
Մանրամասն՝ տեսանյութում։