Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի տոնին նվիրված պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի մուտքից հետո տեղի ունեցած միջադեպի հետևանքով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Սա ուղղակի իրավունքի ապահովման պատրանք է: Դավիթի կյանքի իրավունքն է վտանգի տակ, էս էրեխուն հիվանդանոց տեղափոխեք, ոչ թե հիմա էլ այլ ՔԿՀ»,-դմելով առողջապահության, արդարադատության նախարարություններին՝ նշեց փաստաբանը։
Նա ասաց՝ գիշերն է տեսակցել Դավիթի հետ, այսօր առավոտյան զանգահարել են իրեն ու տեղեկացրել, որ տեղափոխում են այլ ՔԿՀ։
Լ. Մարտիրոսյանի խոսքով, ԿԳՄՍ նախարարից, որին երեկ դիմել էին երաշխավորություն ներկայացնելու խնդրանքով, մինչ այս պահը որևէ արձագանք չկա։
«Անցած օրերին բազմաթիվ մարդիկ են դիմել երաշխավորության տրամադրման համար։ Բայց ես ձեզ մի բան ասեմ, եթե Դավիթի հիվանդությունը կառավարության որոշմամբ ընդգրկված է խոչընդոտող հիվանդությունների, ու նա այժմ ՔԿՀ-ում է, Ձեր կարծիքով, այդ երաշխավորագիրը որևէ բա՞ն է փոխելու։ Իհարկե, մենք դիմելու ենք բոլոր քայլերին։ Իսկ ժաննա Անդրեասյանից որևէ լուր չկա, երևի նա որոշեց, որ երաշխավորագիրը պետք է լինի «Արմավիր» ՔԿՀ-ից «Աբովյան» տեղափոխելը»,-ասաց փաստաբանը։