Դավիթը կրկին ունեցել է գիտակցության կորուստ. Առաջացել են այլ խնդիրներ. Փաստաբան
Իրավունք
14:39 03/04/2026
Հայաստան

Դավիթը կրկին ունեցել է գիտակցության կորուստ. Առաջացել են այլ խնդիրներ. Փաստաբան

Կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակն Աբովյանում կտրուկ վատացել է, գրանցվել է գիտակցության կորուստ, հրավիրվել է շտապ օգնության ծառայություն։ Դավիթին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ «Աբովյան» ԲԿ-ում փորձել են Դավիթին բուժօգնություն ցուցաբերել, սակայն դժվարություններ են առաջացել։

«Գայանեն՝ մայրը անընդհատ զանգում էր Դավիթին բուժող բժշկին, հարցնում՝ մագնեզիում կարելի՞ է այսինչ դեղի հետ, սա կարելի՞ է։ Որոշում կայացվեց, Դավիթին տեղափոխել այստեղ»,-ասաց Էլբակյանը։

Նրա խոսքով, բացի քրոնիկ հիվանդություններից, հոգեբանական խնդիրներից սրվել ու առաջացել են նոր խնդիրներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դավիթը կրկին ունեցել է գիտակցության կորուստ. Առաջացել են այլ խնդիրներ. Փաստաբան