Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ինչու են աշխատանքից ազատել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա պետին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա պետին: Վերջիններս քննում էին Փաշինյանի հետ 18-ամյա Դավիթի միջադեպի գործը:
Կիրակի օրը եկեղեցու տարածքում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո իրավապահ մարմինները ձերբակալել էին երկու երիտասարդ եղբայրների և ազատամարտիկի: Քննիչները այցելել էին երիտասարդների բնակարան՝ իրականացնելու քննչական գործողություններ և խուզարկություն:
Իհարկե, նրանց տնից որևէ արգել ված կամ գործի համար նշանակալի առարկա չէր հայտնաբերվել: Սակայն ուշագրավ է, թե ով էր քննչական գործողություններ իրականացրած քննիչը: ArmLur.am-ի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, նա բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին է: Դիմեցինք Քննչական կոմիտե, սակայն մեկնաբանություն չտվեցին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։