Փաշինյանի ասածներից Հռոմի Պապը մի պահ մտածումների մեջ է ընկել ու հարցրել՝ իսկ ինչո՞վ եք զբաղվելու
Քաղաքական
16:53 04/04/2026
Հայաստան

Փաշինյանի ասածներից Հռոմի Պապը մի պահ մտածումների մեջ է ընկել ու հարցրել՝ իսկ ինչո՞վ եք զբաղվելու

Նիկոլ Փաշինյանն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովում ներկայացրեց երջանկահիշատակ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ տեղի ունեցած իր զրույցը։

Նրա խոսքով, Հռոմի պապը նշել է՝ հայերը նահատակ ժողովուրդ են, իսկ ինքն արձագանքել է՝ իրենց կառավարության առաքելությունն այն է, որ հայերը էլ չլինեն նահատակ ժողովուրդ։

«Սրանից հետո շատ զարմանալի բան է տեղի ունենում։ Երջանկահիշատակ Հռոմի պապը, Աստված հոգին լուսավորի, ասում է, հա բայց Դուք պատմականորեն նահատակ ժողովուրդ եք։ Ես ասում եմ, այո, Ձերդ Սրբություն, մենք ուզում ենք պատմության այդ ընթացքը փոխենք, որ մենք էլ չլինենք նահատակ ժողովուրդ։ Սրանից հետո էլ է զարմանալի բան լինում։ Դիվանագիտական բոլոր... իհարկե հաշվի առնելով Հռոմի Պապի առանձնահատուկ կարգավիճակը, բայց այնուամենայնիվ բանավեճ է տեղի ունենում։ Իքս պահից նա ասում է, լա՞վ եք մտածել։ Ես ասում եմ, այո՝ լավ ենք մտածել։ Մտածումների մեջ է ընկնում, մի պահ պաուզա է վերցնում ու հարցնում է՝ բա ինչո՞վ եք զբաղվելու»,-ներկայացրեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder