Էջմիածնի 6-րդ մանկապարտեզի բացումը երկու անգամ է արվում՝ նախ Մեխակյանի քարոզարշավի համար, իսկ երկրորդ անգամ «ժողովրդին է «ծախում» նիկոլը». Ավետիսյան
Հասարակություն
10:41 04/04/2026
Հայաստան

Էջմիածնի 6-րդ մանկապարտեզի բացումը երկու անգամ է արվում՝ նախ Մեխակյանի քարոզարշավի համար, իսկ երկրորդ անգամ «ժողովրդին է «ծախում» նիկոլը». Ավետիսյան

Նախօրեին Էջմիածնում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է թիվ 6 մանկապարտեզի բացմանը, որի բացումը  կայացել էր դեռ անցած տարվա նոյեմբերին։ 

«Առաջ» աջակենտրոն կուսակցության հիմնադիր անդամ Հրանտ Ավետիսյանը գրում է.

«քպ-ի ողջ թշվառությունը

Նախ 2025 թվականի նոյեմբերի 12-ին Էջմիածնի թիվ 6 մանկապարտեզի բացում է անում Արգիշտի Մեխակյանը, որպեսզի այն ժամանակ քարոզարշավի օրերին նյութ ունենա տալու (այն ժամանակ մանկապարտեզը դեռ ամբողջովին պատրաստ չէր, մի սենյակ վերանորոգեցին շտապ, որ նկարվելու տեղ լինի): Չնայած, որ մանկապարտեզը այն ժամանակ առաջին բացումից հետո փաստացի չէր գործում, բայց Վաղարշապատ համայնքում քարոզարշավի ժամանակ այն «ծախեցին» ժողովրդի վրա:

Հիմա` ուղիղ վեց ամիս անց նույն մանկապարտեզը նորից քարոզարշավի ժամանակ այս անգամ ժողովրդին է «ծախում» նիկոլը: Փաստացի ստացվում է, որ թիվ 6 մանկապարտեզը քպ-ն սարքել է իր քարոզարշավի մասնիկը:

Հ.Գ. Փողոցը, որի վրա գտնվում է սույն մանկապարտեզը կրում է Արցախի համար կյանք տված Մեխակ Մեխակյանի անունը, տեսնես նիկոլը երբ այն փոխել կտա»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder