Վթար Նալբանդյան գյուղում՝ հրդեհի բռնկմամբ
Հասարակություն
20:13 04/04/2026
Հայաստան

Վթար Նալբանդյան գյուղում՝ հրդեհի բռնկմամբ

Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 4-ին, ժամը 17:07-ին ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:27-ին, մարվել՝ 17:34-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder