Նիկոլ Փաշինյան. Պատերազմի եռագլուխ կուսակցությունից մեծ կտորը մնալու է ականաջը, նկատի ունեմ Կտրիճ Ներսիսյանին
Քաղաքական
16:34 04/04/2026
Հայաստան

Նիկոլ Փաշինյան. Պատերազմի եռագլուխ կուսակցությունից մեծ կտորը մնալու է ականաջը, նկատի ունեմ Կտրիճ Ներսիսյանին

«Ժողովրդին ոչ մեկ չի ուզեցել լսել, որովհետև համարել են, որ ժողովուրդը բավրարա չափով տեղեկացված չի, ի միջի այլոց, այդ պրոցեսի շարունակությունն է, որ քաղաքական պրոսեցի մասնակից ուժեր, ժողովրդի հասցեին ինչ ասես՝ ասում են»,-հայտարարել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովում։

Նա իրեն բնորոշ ոճով ասել է.

«Դա քաղաքական տգիտության գագաթնակետն է․ Այդ մարդիկ դուրս են գալիս ժողովրդի մասին ինչ ասես ասում են, հետո գնում-մասնակցում են ընտրությունների, ու ինչպես ժողովուրդն է ասում, կներեք, գնում են, հագնում պատին։ Ինձ համար ակնհայտ է, որ 226 թվականի հունիսի 7-ի ընտրություններում պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին։ Այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունից մեծ կտորը մնալու է ականաջը, նկատի ունեմ Կտրիճ Ներսիսյանին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder