«Ժառանգություն»-ն աջակից է դառնում Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված համազգային համախմբմանը
Քաղաքական
22:13 04/04/2026
Հայաստան

«Ժառանգություն»-ն աջակից է դառնում Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված համազգային համախմբմանը

«Ժառանգություն» կուսակցությունը որոշում է չմասնակցել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին։

«Հաշվի առնելով ներքաղաքական առկա դասավորվածությունը, գնահատելով կուսակցության քաղաքական կապիտալն ու ռեսուրսները՝ աջակից է դառնում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված համազգային համախմբմանը՝ բացառելով անգամ աննշան մեղսակցությունը ազգակործան աննախադեպ արհավիրքի վերարտադրմանը»,-ասված  է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder