Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանին սպառնացող Բաքվի բարբարnuական վարչախմբի պարագլուխը հասկացել էր, որ այդ պետության հետ «կատակները» պատժվում են. Ոսկանյան
«Մոտ մեկ ամիս առաջ Իրանին սպառնացող և դողդոջուն ձեռքերով «երկաթե բռունցք» ցույց տվող Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հասկացել էր, որ այդ պետության հետ «կատակները» պատժվում են»,- նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Այսօր «X» սոցիալական ցանցում Բաքվի բռնապետը գրել է, որ արհեստածին Ադրբեջանը և Իրանը կշարունակեն լինել միմյանց կողքին նաև «դժվարին օրերին»:
«Արևելյան այս շողոքորթության ֆոնին հենց նույն այդ բռնապետի քարոզչամեքենան ակտիվորեն շարունակում է հակաիրանական քարոզչական գիծը, ինչը ցուցիչ է, որ արհեստծին Ադրբեջանում իրականում ոչինչ էլ չի փոխվել, և պատերազմի ավարտից հետո Իրանում դեռ հիշելու են իրենց իրական բարեկամներին և թշնամիներին»,- գրել է Ոսկանյանը։