Երևանյան սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել
Հասարակություն
15:50 04/04/2026
Հայաստան

Երևանյան սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 4-ին, ժամը 10:59-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկի մոտակայքում ծուխ է նկատվում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել սուպերմարկետի պահեստային տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 11:38-ին։ Այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր և ջերմահարվել՝ առաստաղը (մոտ 3 քմ)։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։

Լուսանկարը՝ արխիվից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանյան սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել