Բոլոր ընդդիմադիրներին. Սերժ Սարգսյանը՝ ընտրություններոում որևէ ուժին սատարելու մասին
Քաղաքական
12:04 04/04/2026
Հայաստան

Բոլոր ընդդիմադիրներին. Սերժ Սարգսյանը՝ ընտրություններոում որևէ ուժին սատարելու մասին

«Բոլոր ընդդիմադիրներին։ Համագումարում կլսեք»,- ՀՀԿ համագումարի մեկնարկից առաջ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ընդդիմադիր որ ուժերին է սատարելու ՀՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Նա այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, որ համագումարի ընթացքում կհնչեն բոլոր հարցերի պատասխանները։ 

Օրեր առաջ  ՀՀԿ-ն հայտնել էր. «Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել այդ ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։

Որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարում»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բոլոր ընդդիմադիրներին. Սերժ Սարգսյանը՝ ընտրություններոում որևէ ուժին սատարելու մասին