Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում. Լրացված
Քաղաքական
21:33 05/04/2026
Հայաստան

Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում. Լրացված

Սոցիալական հարթակներում տեսանյութ է տարածվում, որում երևում է, որ
Ադրբեջանի քաղաքացի է մեքենայով ժամանել Երևան, շրջում է քաղաքի փողոցներով՝ բարձր ձայնով միացնելով «Կեցցե Ադրբեջանը» երգը։

Նա տեսանյութեր է նկարահանում և հրապարակում սոցիալական ցանցերում։

Հ.Գ. CivilNetCheck -ը ուսումնասիրել է հրապարակման վերաբերյալ արձագանքները և գրել.

«... Ինչպես պարզել են Media.am-ի, Fip.am-ի և Factor.am-ի մեր գործընկերները, տեսանյութը նկարահանված չէ Հայաստանում...

...Փաստեր ստուգողներն ուսումնասիրել են տեսանյութը՝ արձանագրելով, որ այնտեղ երևացող ճանապարհային նշանները չեն կիրառվում Հայաստանում։

Օրինակ՝ տեսանյութում երևում է P նշանը, դրա տակ լրացուցիչ տեղեկատվական վահանակ (օրինակ՝ վճարովի, ժամանակային սահմանափակում կամ հատուկ պայմաններ)։ Ուսումնասիրելով Թբիլիսիի կենտրոնական փողոցներից հրապարակված տեսանյութեր, պարզ է դառնում, որ տվյալ նշանը մեծ տարածում ունի Թբիլիսիում։

Մինչ այդ երևացող նշանը՝ կապույտ ֆոնով և սպիտակ մեքենայի պատկերով, ևս կիրառվում է Վրաստանում։ Այն տեղեկացնում է, որ տվյալ հատվածում կարող է գործել այսպես կոչված «անկոնտակտ պարեկությունը», երբ ոստիկանությունը վերահսկում է երթևեկությունը ոչ նշանավորված մեքենաներով՝ ֆիքսելով խախտումները լուսանկարահանման և տեսանկարահանման միջոցով։

Այսպիսով, հայկական լրատվամիջոցներով տարածվող պնդումը, թե ադրբեջանցի վարորդի մասնակցությամբ տեսանյութը նկարահանվել է Հայաստանում, չի հաստատվում փաստերով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder