Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում պարզել Հայաստանի ղեկավարության ընտրական ծրագրերը. Պեսկով
Քաղաքական
14:23 05/04/2026
Տարածաշրջան

Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում պարզել Հայաստանի ղեկավարության ընտրական ծրագրերը. Պեսկով

Ռուսաստանը կարծում է, որ իրավունք ունի փորձել պարզել Հայաստանի ղեկավարության ծրագրերը հանրապետության առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք կարծում ենք, որ իրավունք ունենք մեր գործընկերների հետ փորձել պարզել և անկեղծորեն քննարկել նրանց ծրագրերը»,-ասել է Պեսկովը «Վեստի» լրատվական գործակալության թղթակից Պավել Զարուբինին տված հարցազրույցում՝ խոսելով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին։

Պեսկովը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը խորը պատմական արմատներ ունեն, այդ իսկ պատճառով էլ Մոսկվայի համար հետաքրքիր է Երևանի քաղաքական կողմնորոշումը։

«Հայաստանը մեզ համար մտերիմ երկիր է, որի հետ մենք խորը պատմական արմատներ ունենք։ Մենք ունենք հսկայական հայկական սփյուռք՝ ավելի քան 2 միլիոն մարդ։ Հետևաբար, Հայաստանի ղեկավարության ընտրած առաջնահերթությունները մեզ համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում», - ասել է Պեսկովը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder