Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Համլետ Մանուկյանը հաղթող է ճանաչվել սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի չորրորդ փուլում
Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի չորրորդ փուլի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը դարձավ հաղթող նժույգ թափեր վարժությունում։ Նա վաստակեց 14.800 միավոր։
Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում գրավեց երկրորդ տեղը՝ ցույց տալով 14.300 միավոր։ Ոսկե մեդալը նվաճած հույն Էլեֆտերիոս Պետրոունիասի արդյունքն է 14.366 միավոր։
Աշխարհի գավաթի խաղարկության 6 փուլերից Հայաստանի հավաքականը մասնակցել էր միայն մեկին՝ Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված առաջին փուլին: Երկրորդ փուլն ազգային թիմը բաց է թողել, քանի որ այն անցկացվում էր Բաքվում: Թուրքիայում տեղի ունեցած երրորդ փուլին թիմը ևս չի մասնակցել, քանի որ չէր կարողանում Դոհայից վերադառնալ հայրենիք՝ Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով:
5-րդ փուլը տեղի կունենա Խորվաթիայի Օսիեկ քաղաքում: 6-րդ փուլը, որը պետք է անցկացվեր Կատարի մայրաքաղաք Դոհայում, Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կողմից չեղարկվել է, կրկին Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով: