ԵՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը կկորցնի Ռուսաստանի հետ օդային կապը. Օվերչուկ
Քաղաքական
18:49 05/04/2026
Տարածաշրջան

ԵՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը կկորցնի Ռուսաստանի հետ օդային կապը. Օվերչուկ

Ռուսաստանի և Հայաստանի միջև օդային հաղորդակցությունները կդադարեցվեն, եթե վերջինս միանա Եվրամիությանը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Սա կարող է շատ կոպիտ հնչել։ Այնուամենայնիվ, մենք ուզում ենք, որ Հայաստանում մարդիկ հասկանան, որ եթե դա տեղի ունենա, այն կբերի օդային հաղորդակցությունների սահմանափակման, քանի որ որոշումներ են կայացվել ԵՄ-ին մերձենալու համար», -ռուսական Առաջին ալիքի եթերում ասել է Օվերչուկը։

Օվերչուկը ընդգծել է, որ Ռուսաստանի և ԵՄ երկրների միջև ներկայումս օդային հաղորդակցություն չկա։ Նմանատիպ իրավիճակ կլինի, եթե Հայաստանը միանա միությանը։ Հայտնում է «Ուրա.նյուզ»-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder