Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ազովի ծովում խորտակվել է ցորեն տեղափոխող բեռնատար նավ։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Խերսոնի մարզի նահանգապետ Վլադիմիր Սալդոն։
Նրա խոսքով՝ նավի անձնակազմը լքել է նավը և կարողացել է հասնել տարածաշրջանի ափ։ Ափին հայտնաբերվել են անձնակազմի ինը անդամներ, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Առաջին օգնականը չի փրկվել։ Անձնակազմի մյուս երկու անդամների գտնվելու վայրը դեռևս անհայտ է։
Պաշտոնյան նաև նշել է, որ նավաստիները ստանում են անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder