Ողբերգական ավտովթար Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա մեկ զոհ, 2 վիրավոր
Հասարակություն
17:57 05/04/2026
Հայաստան

Ողբերգական ավտովթար Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա մեկ զոհ, 2 վիրավոր

Ապրիլի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Ո․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 21-ամյա Հայկ Օ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

«Վթարի հետևանքով վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությա Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս բերելու համար ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից 21-ամյա Հայկ Օ․-ն, գիտակցության չգալով, մահացել է։Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը»,-հայտնմում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ողբերգական ավտովթար Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա մեկ զոհ, 2 վիրավոր