Այսօր գյուղացին հաճախ անուշադրության է մատնված. Գագիկ Ծառուկյան
Քաղաքական
11:24 06/04/2026
Հայաստան

Այսօր գյուղացին հաճախ անուշադրության է մատնված. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանը շարունակում է մարզային հանդիպումները, այս անգամ նա այցելել է Գեղարքունիքի մարզ։

Գյուղացիների հետ ջերմ ու անմիջական զրույցներից պարզ է դարձել, որ նրանց հուզող խնդիրները շատ են՝ գործազրկություն, արտագաղթ, սոցիալական ծանր պայմաններ։

«Այսօր գյուղացին հաճախ անուշադրության է մատնված։ Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ։

Այս այցերից հետո առավել պարտավորված եմ զգում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի, ժպիտը դեմքին լինի և իր կյանքը կարողանա անցկացնել հայրենիքում՝ արժանապատիվ ու բարեկեցիկ պայմաններում»,-նշում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր գյուղացին հաճախ անուշադրության է մատնված. Գագիկ Ծառուկյան