ՃՏՊ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած
Իրավունք
13:15 06/04/2026
Հայաստան

ՃՏՊ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած

Ապրիլի 6-ին, ժամը 09։23-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Lada» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները: «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՃՏՊ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած