Ի՞նչ է տեղի ունեցել Էկոնոմիկայի նախարարությունում․ ՆԳՆ պարզաբանումը
Իրավունք
19:34 06/04/2026
Հայաստան

Ի՞նչ է տեղի ունեցել Էկոնոմիկայի նախարարությունում․ ՆԳՆ պարզաբանումը

ՀՀ ՆԳՆ -ը պարզաբանում է տարածել՝ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած կրակոցի վերաբերյալ, նշելով․

«Ի պատասխան ԶԼՄ հարցումների՝ այսօր, ժամը 16.56-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։

Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։

Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ է տեղի ունեցել Էկոնոմիկայի նախարարությունում․ ՆԳՆ պարզաբանումը