Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դուք գնել եք չորս Սու-30 կործանիչներ,եթե այդ կործանիչները կարողանայինք մենք օգտագործել, պատերազմի պատկերն այլ կլիներ․ Ավանեսյանը՝ Փաշինյանին
Հետախույզ, գնդապետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ի տարբերություն 4-օրյա պատերազմի, 44-օրյա պատերազմում զենքի պակաս չի եղել։
«Ճիշտ եք ասում, պարոն Փաշինյան, սպառազինության պակաս չկա, բայց այդ սպառազինությունը չէր համապատասխանում 44-օրյա պատերազմի սկզբունքների»,- ասել է նա՝ մանրամասնելով, որ Ադրբեջանը, Թուրքիան օգտագործել են ժամանակակից, տեխնոլոգիապես զարգացած զինատեսակներ, հրթիռներ, արկեր, որոնց մենք չէինք կարող եղած սպառազինությամբ հակազդել։
«Դուք գնել եք 4 հատ Սու-30 կործանիչներ,եթե այդ կործանիչները կարողանայինք մենք օգտագործել, պատկերն այլ կլիներ։ Վերլուծելով մեր անցած բոլոր պատերազմները՝ սկսած 2016 թվականի քառօրյա պատերազմից մինչև 20 թվականի 44-օրյա պատերազմը, մենք եկանք այն եզրակացության, որ մեր պարտության հիմնական պատճառներից մեկը, դա ՀՕՊ համակարգի ոչ արդիական լինելն է։ Չնայած մեր զինվորները կռվում էին մեծ սխրանքները գործելով, բայց անպաշտպան լինելով օդից, մենք չկարողացանք մեր նպատակին հասնել։ Դրա համար մենք առաջարկում ենք բազմաշերտ հակաօդային պաշտպանություն»,- ասաց Ավանեսյանը։
Իր խոսքում գնդապետը նաև ընդգծում է, որ Հայաստանը պետք է ունենա ռազմարդյունաբերություն՝ արտադրելով նոր ՀՕՊ համակարգեր։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։