Կներդրվի ոստիկանության ծառայողների կատարողական գնահատման նոր համակարգ
Իրավունք
12:09 06/04/2026
Հայաստան

Կներդրվի ոստիկանության ծառայողների կատարողական գնահատման նոր համակարգ

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց ոստիկանության ոլորտի բարեփոխումների հերթական միջոցաման իրացամանը վերաբերող օրենսդրական նախաձեռնությունը։

Նրա ներակայացմամբ, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու  մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողական գնահատման նոր համակարգ։

«Մենք նաև ինստիտուցիոնալ կապ ենք երաշխավորելու ատեստավորման համակարգի և կատարողականի գնահատման այս նոր համակարգի միջև»,- ասաց Սարգսյանը։

Ըստ նախարարի, առաջարկվում է  սահմանել ոստիկանության ծառայողի կատարողականը, որը պետք է գնահատվի յուրաքանչյուր տարի, այն  կկազմվի ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատականից ու  կստուգվի ֆիզիկական և կրակային  պատրաստվածության աստիճանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder