52-ամյա վարորդը առանց համարանիշների «ՎԱԶ 21099»-ով բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր
Հասարակություն
21:42 06/04/2026
Հայաստան

52-ամյա վարորդը առանց համարանիշների «ՎԱԶ 21099»-ով բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր

Այսօրավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Գավառ քաղաքի «Արծվաքար» թաղամասի 1-ին փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 52-ամյա Վաղինակ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 26 տան քարե պարսպին և կողաշրջվել։

 «Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

 Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder