Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«0 տոկոս հարկ՝ ՓՄՁ-ներից» կետով կլուծենք սոցիալական մեծ խնդիր. Հայկ Ֆարմանյան
«0 տոկոս հարկ ՓՄՁ-ներին, ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ է շահում երկրի տնտեսությունը Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի այս կետից»,-հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հարց ուղղեց տնտեսագետ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Ֆարմանյանին։
Վերջինս նախ բացատրեց, թե որ տնտեսվարողներն են համարվում ՓՄՁ՝ նշելով, որ նրանք տարեկան կտրվածքով ունեն 115 մլն դրամ շրջանառություն, այդպիսիսք 70 հազարն են և միջինը 4 աշխատող ունենալով ընդհանուրը 250 հազար աշխատակից ունեն։
ֆարմանյանը նշեց, որ ընդամենը բյուջեի 2-2.5% է կազմում ՓՄՁ-ների հարկը և նրանց հարկից ազատելով մուլտիպլիկատիվ էֆեկտով ավելի շատ մուտքեր կապահովեն պետական բյուջեի համար՝ նպաստելով նոր աշխատաեղերի ստեծմանը, ծառայությունների գների կնվազմանը, արդյունքում սոցիալական խնդիր լուծմանը։
Ֆարմանյանը նշեց, որ ծառայությունների գները նույնպես կիջնեն, որոնք վերջին տարիներին աճում էին և կվերաբացվեն փակված ընկերությունները։