«Իմ պատասխանին մի խառվեք», «դուք նախկինում դեմ էիք քվեարկել ձեր նախաձեռնությանը». ՔՊ-ականները՝ նախագծի քննարկմանը
Քաղաքական
13:20 06/04/2026
Հայաստան

«Իմ պատասխանին մի խառվեք», «դուք նախկինում դեմ էիք քվեարկել ձեր նախաձեռնությանը». ՔՊ-ականները՝ նախագծի քննարկմանը

«Ես հասկացա, որ դուք ձեր նախկին նախաձեռնությունը նույնությամբ, նույն տրամաբանությամբ բերել եք։ Դուք նախկինում դեմ էիք քվեարկել ձեր նախաձեռնությանը, հիմա կառավարության դրական եզրակացությունը ստացե՞լ եք»,- ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս հարցերը հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանրիկ Քոչարյանն ուղղեց ՔՊ խմբակցության մեկ այլ պատգաավորի՝ Հայկ Սարգսյանին, ով ներկայացնում էր իր հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Հայկ Սարգսյանն փորձեց պատասխանել հարցին՝ ասելով, որ 2025 թվականի կառավարության որոշումը,...  սակայն Քոչարյանը միջամտեց՝ նշելով, որ հիմա է ասում, այդ մասին գիտի։

«Իմ պատասխանին մի խառվեք։

2025 թվականին կառավարությունը դրական եզրակացություն է կայացրել, որը եկել է Ազգային ժողով 2025-ի մայիսի 22-ին»,-ասաց Սարգսյանը՝ ապա հավելեց, որ այս տարվա ապրիլի 2-ին կառավարությունը նոր որոշում է  կայացրել, որով որոշ կետեր նախագծում համարվում է ժամանակավրեպ՝  պայմանավորված  ծառայության ժամկետի կրճատմամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder