Մեր ներքին խնդիրների մի մասը իրական է, մի մասն էլ իրականությանը չի համապատասխանում. Ավինյանը՝ քաղաքապետարանի աշխատանքնային թերացումների մասին
Քաղաքական
12:32 06/04/2026
Հայաստան

Մեր ներքին խնդիրների մի մասը իրական է, մի մասն էլ իրականությանը չի համապատասխանում. Ավինյանը՝ քաղաքապետարանի աշխատանքնային թերացումների մասին

«Քաղաքացիների կողմից հաճախ նշվել է, որ երկար ժամանակ չեն կարողացել կապ հաստատել առանձին ստորաբաժանումների հետ, արձանագրվել են դեպքեր, երբ քաղաքացիները ստիպված են եղել օգտվել միայն միասնական 1-05 հեռախոսահամարից՝ իրենց դիմումների ընթացքը ճշտելու կան արդեն իսկ ստացած պատասխանների վերաբերյալ որոշակի պարզաբանումներ ստանալու համար»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քարտուղարության պետ Լիլիթ Յավրյանը։

նա նշեց, որ 2026 թվականի հունվարին և փետրվարին արձանագրվել է զանգերի զգալի քանակ համապատասխանաբար՝ 15899 և 16793 և հունվարին 1980 զանգի չի պատասխանվել(12.5%), իսկ փետրվարին՝ 2180 (13%)զանգ։

Յավրյանը զեկուցեց, որ ամենաշատը զանգերին չեն պատասխանել Առևտրի և ծառայությունների վարչությունը՝ 300-350 հատ և Քաղաքաշինության և հողերի վերահսկողության վարչությունը՝ 200-250 զանգ։

 «Աշխատակիցների կողմից զանգերին չպատասխանելու դեպքերը կազմում են ընդհանուր զանդերի 12-13%-ը։ Արձանագրվել են դեպքեր, երբ բարձրացված հարցերին տված պատասխանները կրել են ձևական բնույթ, չեն ներառել քաղաքապետարանի լիարժեք դիրքորոշումը, դիմումատուներին տվել են գրություններ, առանց համակատարող ստորաբաժանումների կարծիքների ամփոփման»,-զեկուցեց Յավրյանը՝ հավելելով, որ  այդ մոտեցումը բերել է գործընթքացների ձգձգման, կրկնակի հարցումների իրականացման։

Նրա խոսքով՝ վարչարարական գործընթացների խնդիրներից է փաստաթղթերի կրկնակի պահանջի դեպքեր, պատասխանների ոչ լիարժեք տրամադրումը, վարչարարությամբ սահմանված ժամկետների խախտումները, գործերի ընթացքի վերաբերյալ տեղեկատվության բացակայություն։

 Քաղաքապետարանի քարտուղարության պետը  նշեց, որ Կենդանիների խնամքի պահպան ՀՈԱԿ-ը ահազանգերին պատասխանել է, որ թափառող կենդանիներ չեն հայտնաբերվել, իսկ Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի կողմից սանիտարական էտի վերաբերյալ տված պատասխանները չեն համապատասխանում իրականությանը, երբ նույն ծառերի վերաբերյալ ամեն տարի պատասխան են ստացել , թե այդ ծառերը ներառված են հաջորդ տարվա ցուցակում, որոշ դեպքերում հայտնել են, որ նշված աշխատանքները ընդհանրապես չեն կատարվել։

 Յավրյանը հայտնեց, որ հունվարին և փետրվարին համապատասխանաբար արձանագրվել է շների կծելու 30 և 21 դեպք, իսկ ահազանգերի՝ 1000 և 1100 դեպք

«Քաղաքապետարանի, վարչական շրջանների և ենթակա ստորաբաժանումների գործունեության մեջ առկա են խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում են հեռախոսային հասանելիությանը, տեղեկատվության ամբողջականությանը, վարչարարական ժամկետների պահպանմանը, և տրամադրվող պատասխանների հավաստիությանը»,- հայտնեց Լիլիթ Յավրյանը։

Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե այդ թվերը կարևոր է ներքին աշխատանքները կազմակերպելու համար։

 «Սրանով մենք հասկանում ենք մեր ներքին խնդիրները, որոնց մի մասը իրական է, մի մասն էլ իրականությանը չի համապատասխանում, բայց որոնց մեծ մասում իրականության բաժինը կա»,- ասաց քաղաքապետը և, անդրադառնալով ծառերի էտի վերաբերյալ քաղաքացիների դիմումներին, հավելեց. «Միշտ չէ, որ մեր քաղաքացիների պահանջները պետք է իրականացնել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder