Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամողջ ՔՊ-ում չեղավ մեկ մարդ, որը կհամարձակվեր ասել, որ 18-ամյա դպրոցականի հանդեպ կալանքը համարժեք չէ իրավիճակին. Քաղաքական վերլուծաբան
«Փաստորեն, ամողջ ՔՊ կուսակցությունում չեղավ մեկ մարդ, որը կհամարձակվեր ասել, որ 18-ամյա դպրոցականի հանդեպ կիրառված խափանման միջոց կալանքը մեղմ ասած համարժեք չէ իրավիճակին, որի հետեւանքով ընտրվում է խափանման միջոց»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նրա խոսքով, ամբողջ ՔՊ-ում չգտնվեց մեկ պատգամավոր, մեկ պաշտոնյա, մեկ ակտիվիստ, մեկ մարդ, որը կհամարձակվեր կասկածի տակ դնել իրականացված «արդարադատության» համաչափությունը, որը կհամարձակվեր՝ թեկուզ դատապարտելով իրենց վարչապետին հարվածելու փորձը, այդուհանդերձ արտահայտեր պարզ, տրամաբանական, բարոյական միտքը՝ որ պատանին իրենից չէր ներկայացնում որեւէ այնպիսի գործոն, որը կալանքի տակ չլինելու պարագայում կարող էր խանգարել քննությանը:
«Ավելին, գեթե մեկ մարդ, որը կհամարձակվեր մատնանշել մի շարք այլ գործոններ, որոնք խոսում էին կալանք չկիրառելու օգտին: Չգտնվեց գեթե մեկ մարդ, մի ամբողջ իշխող կուսակցությունում, ինչպես չէր գտնվել մի արդար՝ Սոդոմում»,-նշում է նա։