Բանկերը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տվեցին 300 մլն դոլարի մեկ սինդիկացված վարկ. Մարտին Գալստյան
Տնտեսություն
13:51 06/04/2026
Հայաստան

Բանկերը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տվեցին 300 մլն դոլարի մեկ սինդիկացված վարկ. Մարտին Գալստյան

«Միակ գրավականը, որ ցանկացած ինստիտուտ, ներառյալ՝ Կենտրոնական բանկը կարող է դիմակայել այն արտաքին մարտահրավերներին, որոնց դեռ բախվելու ենք, որակյալ թիմ ու մարդիկ ունենալն է»,- ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողվում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, որի թեկնածությունը առաջադրվել է նույն պաշտոնում երկրորդ ժամկետով։

Նա ասաց, որ ամեն ջանք ներդնում են, որպեսզի ԿԲ թիմը լինի լավագույնը՝ տեղեկացնելով, որ տարին 4 անգամ ինքն անձամբ պատասխանում է ԿԲ աշխատակիցների բոլոր հարցերին և պարբերաբար ներքին քննարկումներ են իրականացնում։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց, թե վերջին շրջանում ինչքան է եղել բանկային ծառայության ինֆլացիան և ԿԲ-ի բարձրացրած վերաֆինանսավորման տոկոսադրույքը ինչքանով է խոչընդոտել տնտեսական աճին, քանի որ 2020 թ.-ին արձանագրվել է տնտեսության անկում։

«Տնտեսության անկումը Հայաստանում եղել է 2020 թվականին, մենք վերաֆինանսավորման տոկոսադրուքը սկսել ենք բարձրացնել 2020 թ դեկտեմբերին, այսինքը՝ մեր տոկոսադրույքի բարձրացումն անկման վրա որևէ ազդեցություն չէր կարող ունենանլ»,- ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նա հայտարարեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումից հետո 2021 թվականին արձանագրվել է 5.8 % տնտեսական աճ, 2022թ.-ին՝ 12.6%, 2023 թ-ին՝ մոտ 8 %, հետագայում 7%։

 Մարտին Գալստյանը հայտնեց, որ 2024 թ. ուսումնասիրություններով ընդհանուր ծառայությունների գնաճը Հայաստանում 30 %-էր, բանկային ծառայությունների գնաճը՝ 7 %։ 

ԿԲ նախագահը նաև հայտարարեց, որ  բանկային համակարգն ունի բավարար միջոցներ մեծ բիզնես-ծրագրեր ֆինանսավորելու համար։

 «Մի քանի օր առաջ բանկերը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տվեցին մեկ սինդիկացված վարկ՝ 300 մլն դոլարի։ Այսինքը՝ եթե իրական հատվածում կան մեծ պրոյեկտներ, այսօր բանկերը՝ չափի և կարողությունների շնորհիվ կարող են դրանք ֆինանսավորել»,- հայտարարեց Մարտին Գալստյանը։

Արթուր խաչատրյանը նկատեց. « 2024 թվականի բանկային ծառայությունները կկնակի ավելի թանկ են եղել, քան մյուս ծառայությունները։ Սա այն դեպքում, երբ ԿԲ-ն գալիս էր ԱԺ, պահանջում կանխիկից հրաժարվել, բոլորին համարյա ուժով տանում էին բանկային համակարգ, այդ պատճառով սպասվում էր, որ բանկային ծառայությունների գինը կընկնի, բայց 7 % կրկնակի ավելի մեծ է եղել աճը»։

 Խաչատրյանը նկատեց, որ բանկերը հսկայական ներդրում են կատարում սպառոկան վարկերի մեջ։

«Սպառողական վարկերի վիճակը տեսնո՞ւմ ենք, ինչ վիճակում է։ 2025թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ 0.5 տրիլիոնից ավել մայր գումար, տոկոս տույժ և տուգանքներ և 300 հազար քաղաքացի՝ չափահաս բնակչության 6-ից մեկը ունի չգործող անհուսալի սպառողական վարկ։ Պարզ է, որ դրանց զգալի մասը գալիս է խաղատներից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

 Մարտին Գալստյանը վստահեցրեց որ նույնիսկ զարգացած պետություններում սպառողական վարկերի չափաբաժինը մեծ է, իսկ իրական բիզնեսն ինչքան ծրագիր կարողանա իրականացնել, այդքն էլ կկարողանա ֆինանսավորվել բանկերից և կենսաթոշակային հիմնադրամներից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բանկերը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տվեցին 300 մլն դոլարի մեկ սինդիկացված վարկ. Մարտին Գալստյան