Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությունը. հանդիպել են Կոբախիձեն և Ալիևը
Քաղաքական
15:20 06/04/2026
Տարածաշրջան

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությունը. հանդիպել են Կոբախիձեն և Ալիևը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Վրաստանի կլառավարության վարչակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ժամանակ կողմերը ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը։

«Ուշադրությունը կենտրոնացվել է տնտեսական կապերի խորացման և այս առումով Վրաստան-Ադրբեջան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի դերի վրա, որի հաջորդ նիստը մոտ ապագայում կկայանա Վրաստանում։

Հանդիպման ընթացքում հատուկ շեշտադրվել է տարածաշրջանում խաղաղության կարևորությունը։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությունը, որը կարևոր քայլ է տարածաշրջանային կայունության և զարգացման համար։

Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է իրավիճակի լիցքաթափման և խաղաղության վերականգնման դիվանագիտական ​​ջանքերի անհրաժեշտությունը», – 1tv.ge-ի հաղորդմամբ, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությունը. հանդիպել են Կոբախիձեն և Ալիևը