Իրանի «Շահեդշահր» թաղամասին հարվածների հետևանքով 4 երեխա է մահացել, 5-րդը մնացել է փլատակներում
Քաղաքական
12:59 06/04/2026
Տարածաշրջան

Իրանի «Շահեդշահր» թաղամասին հարվածների հետևանքով 4 երեխա է մահացել, 5-րդը մնացել է փլատակներում

ԱՄՆ-Իսրայելի կողմից Իրանի Շահրիար քաղաքի «Շահեդշահր» թաղամասին հասցրած հարվածի հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ 4 երեխա։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունները։

Դրանց համաձայն՝ Թեհրանից արևմուտք գտնվող Շահրիար նահանգապետի գրասենյակի քաղաքական տեղակալը հաստատել է զոհերի թիվը։

Զոհվածներից 4-ը, ինչպես նշվեց, երեխաներ են, 2-ը կանայք։ Ըստ տեղեկությունների, ևս մեկ երեխա մնացել է փլատակներում։

Չորս վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։ Երկուսը դուրս են գրվել, երկուսը շարունակում են մնալ հիվանդանոցում։

Հարվածների հետևանքով երկու բնակելի շենքեր  ամբողջությամբ ավերվել են։

Իրանի և Իսրայելի հարվածների հետևանքով պատերազմի 37-րդ օրվա դրությամբ Իրանում զոհվել է 251 կին, 5 տարեկանից փոքր 17 երեխա։

Այժմ հոսպիտալացված է մնում 480 վիրավոր, իսկ հարձակումների սկսվելուց ի վեր 32,533 մարդ բուժում ստանալուց հետո դուրս է գրվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանի «Շահեդշահր» թաղամասին հարվածների հետևանքով 4 երեխա է մահացել, 5-րդը մնացել է փլատակներում