Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանում կրկին մարդ է վախեցել ու այս անգամ Սամվել Կարապետյանի անունից. Մարիաննա Ղահրամանյան
«Հայաստանում կրկին մարդ է վախեցել ու այս անգամ ոչ թե Սամվել Կարապետյանի նկարից, այլ նրա անունից»,-ֆեյսբուքյան եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
Նրա խոսքվ՝ այն բանից հետո, երբ ազդարարվեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ստեղծման մասին, իշխանությունը, վախից դրդված, ցանկանում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների միջոցով արգելել կուսակցությունների, դաշինքների կողմից անձնանունների կիրառումը։
«Ի՞նչ է սա, եթե ոչ՝ խուճապ։ Վախը դարձել է ՔՊ-ում որոշումների կայացման շարժիչ ուժը։
Բայց ո՛չ մի փոփոխություն չի կանգնեցնելու այն ընթացքը, որի ավարտին մնացել է ընդամենը 2 ամիս»,- ասում է Մարիաննա Ղահրամանյանը։