Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իմ պատասխանին մի խառվեք», «դուք նախկինում դեմ էիք քվեարկել ձեր նախաձեռնությանը». ՔՊ-ականները՝ նախագծի քննարկմանը
«Ես հասկացա, որ դուք ձեր նախկին նախաձեռնությունը նույնությամբ, նույն տրամաբանությամբ բերել եք։ Դուք նախկինում դեմ էիք քվեարկել ձեր նախաձեռնությանը, հիմա կառավարության դրական եզրակացությունը ստացե՞լ եք»,- ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս հարցերը հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանրիկ Քոչարյանն ուղղեց ՔՊ խմբակցության մեկ այլ պատգաավորի՝ Հայկ Սարգսյանին, ով ներկայացնում էր իր հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
Հայկ Սարգսյանն փորձեց պատասխանել հարցին՝ ասելով, որ 2025 թվականի կառավարության որոշումը,... սակայն Քոչարյանը միջամտեց՝ նշելով, որ հիմա է ասում, այդ մասին գիտի։
«Իմ պատասխանին մի խառվեք։
2025 թվականին կառավարությունը դրական եզրակացություն է կայացրել, որը եկել է Ազգային ժողով 2025-ի մայիսի 22-ին»,-ասաց Սարգսյանը՝ ապա հավելեց, որ այս տարվա ապրիլի 2-ին կառավարությունը նոր որոշում է կայացրել, որով որոշ կետեր նախագծում համարվում է ժամանակավրեպ՝ պայմանավորված ծառայության ժամկետի կրճատմամբ։
Մանրամասն՝ տեսանյութում։