Սամվել Կարապետյանի խոսքից վախենում է, անունից վախենում է, նկարների դեմ պայքարում է. Ն. Կարապետյան
Քաղաքական
15:56 07/04/2026
Հայաստան

Սամվել Կարապետյանի խոսքից վախենում է, անունից վախենում է, նկարների դեմ պայքարում է. Ն. Կարապետյան

«Մենք ապրում ենք շատ ունիկալ երկրում։ Հայաստանն այն երկիրն է, որտեղ ընդդիմադիր առաջանորդը կալանքի տակ է, որտեղ թույլ չի տրվում, որ ընդդիմադիր առաջնորդն անգամ տեսաուղերձով դիմի իր ժողովրդին»,-նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա ասաց՝ երեկվանից սպասում են գլխավոր դատախազության պատասխանին տեսաուղերձ հղելու հնարավորություն վերաբերյալ այն դեպքում, երբ Փաշինյանը գիշեր ու զօր եթերներում է։

«Այդքանից հետո էլ վստահ չլինելով իր հաղթանակի վրա՝ Փաշինյանը երեկ նոր տարբերակ է մտածել, թե ինչպես սահմանափակի ժողովրդի փոփոխությունների ուժը, որ քվեաթրթիկ հանվի Սամվել Կարապետյանի անունը, որ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը կոչվի «Ուժեղ Հայաստան»։ Մարդու խոսքից վախենում է, անունից վախենում է, նկարների դեմ պայքարում է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյանի խոսքից վախենում է, անունից վախենում է, նկարների դեմ պայքարում է. Ն. Կարապետյան