Կարող է օրենք ընդունեն, որ 42 համարի կոշիկ հագնողները չպետք է ընտրություններին մասնակցեն. Ղազարյան
Քաղաքական
14:12 07/04/2026
Հայաստան

Կարող է օրենք ընդունեն, որ 42 համարի կոշիկ հագնողները չպետք է ընտրություններին մասնակցեն. Ղազարյան

«Ամբողջ խնդիրն այն է, որ ՔՊ-ն ԸՕ-ում փոփոխություններ կատարելու որոշում կայացրել է, երբ արդեն ՀՀ նախագահի հրամանագրով խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը սահմանված է»,-ԱԺ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ  Էդգար Ղազարյանը։

Նա մի քանի ասպեկտով անհեթեթ է որակում ՔՊ կողմից նախաձեռնած ԸՕ-ում օրենսդրական փոփոխությունները, որոնք արգելում են ընտրական գործընթացին մասնակից քաղաքական ուժի անվան մեջ օգտագործել անձնանուններ։

«Հայտարարել են այն ժամանակ, երբ արդեն երեք ուժերի կողմից ստեղծվել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը; Մենք ասում ենք ԱԺ-ն է ընդունել, բայց պետք է ընդունենք, որ որոշումը կայացնելու է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որն իր հերթին ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, նույնիսկ ցուցակն ու նախընտրական ծրագիրն է հրապարակել»,-ասաց նա։

Ղազարյանն ասաց, որ փոփոխությունների նախագիծը որևէ հանրային քննարկում չի անցել, կարող են դրանք քննարկել, ընդունել, որպեսզի կիրառեն հաջորդ խորհրդարանական ընտրություններում։

«Այսպիսով իրենք փաստում են, որ այս փոփոխություններն ընդունվում են Սամվել Կարապետյանի դեմ։ Ասում են, խոսակցությունը տան երեխուց իմացի, մի պատգամավոր կա՝ Հասմիկ Հակոբյան ասում էր, միգուցե մենք օրենք ընդունենք, Սամվել Անունով մարդկանց արգելենք մասնակցեն ընտրություններին; փաստորեն ճիշտ էին ասում; Վաղը կարող է հայտարարեն, որ 42 համարի կոշիկ հագնողները չպետք է ընտրություններին մասնակցեն։ Անլուրջ է այս ամենը»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ այս ամենի պատճառը Սամվել Կարապետյանի վարկանիշի սրընթաց աճին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder