Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ալեն Սիմոնյանը ընտրողաբար է ներկայացրել ԱԺ-ի դիմաց հավաքվածների խոսքերը
Factor TV-ը տեղեկացնում է, որ Աժ նախագահն ու ՔՊ-ական որոշ պատգամավորներ օգտվել են լրատվամիջոցի տեսանյութից, սակայն ընտրողաբար են ներկայացրել այն.
«ԱԺ շենքի դիմաց այսօրվա ակցիայից հետո Ալեն Սիմոնյանը տարածել է Factor TV-ի տեսանյութը, բայց ներբեռնելուց և մոնտաժելուց հետո, ինչի արդյունքում ընտրողաբար են ներկայացվել հավաքվածների խոսքերը։ Ամբողջական տարբերակում իրականում կան նաև քաղաքացիներ, ովքեր ներկայացրել են հավաքվելու նպատակն ու իրենց պահանջները, բայց այդ հատվածները հանված են։
Մոնտաժված տեսանյութը տարածել են նաև ՔՊ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը և Արուսյակ Ջուլհակյանը՝ առանց Factor TV-ի հետ համաձայնեցնելու, ինչը վտանգում է Factor TV-ի, որպես անաչառ և կարծիքները բազմակողմանի ներկայացնող լրատվամիջոցի հեղինակությունը»,-ասվում է հայտարարությունում։