Ա. Ալեքսանյան. Ֆորսմաժորային բոլոր իրավիճակների համար լուծումներ ունենք
Քաղաքական
13:21 07/04/2026
Հայաստան

Ա. Ալեքսանյան. Ֆորսմաժորային բոլոր իրավիճակների համար լուծումներ ունենք

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանն ԱԺ դիմաց հայտարարեց, որ ֆորսմաժորային  բոլոր իրավիճակների համար իրենք լուծումներ ունեն։ Նրան հարցրեցին, եթե ԱԺ-ն ընդունի ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունները, ո՞րն է կուսակցության պլան Բ-ն։

«Մինչև Ֆ տառը մենք պլաններ ունենք բոլոր ֆորսմաժորային իրավիճակների համար, բայց չեմ կարող բարձրաձայնել դրանց մասին։ Բոլոր հնարավոր դեպքերի համար ունենք լուծում։ Տեսնում եք, որ մեր թիմը համալրվում է պրոֆեսիոնալներով, որևէ մանր, միջին, մեծ արհեստական խնդիրներ չեն կարող խանգարել մեզ ուժող Հայաստան ունենալու նպատակին հասնելու համար։ Մենք շարունակելու ենք պայքարը»,-ասաց նա։

Ալեքսանյանն էլ ընտրությունների շեմին իշխանության գործողությունները համարում է վախի դրսևորում, նրա գնահատմամբ, իշխանությունները պանիկայի մեջ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder