Բա ուժեղ տղեքը հրատապ ԸՕ՞ են փոխում, Սամվել Կարապետյանի անունը չօգտագործելու համար. Ա. Վարդևանյան
Իրավունք
13:02 07/04/2026
Հայաստան

Բա ուժեղ տղեքը հրատապ ԸՕ՞ են փոխում, Սամվել Կարապետյանի անունը չօգտագործելու համար. Ա. Վարդևանյան

«Սա պրիմիտիվ վախի դրսևորում է»,-ԱԺ շենքի դիմաց ասուլիսում հայտարարեց Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ԸՕ-ում ՔՊ-ի նախաձեռնած օրենսդրական փոփոխություններին։

Նա նշեց, որ Հայաստանի գործադիր մարմնի այժմյան ղեկավարը վերջերս հաճախ է խոսում ուժեղ տղեքի մասին։

«Բա ուժեղ տղերքը արդյո՞ք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր հետո հրատապ կերպով Ընտրական օերնսգրքի փոփոխություն են անում՝ զուտ Սամվել Կարապետյանի անունն ու ազգանունը դաշինքի անվան մեջ չօգտագործելու համար։ Սա վախեցած, նույնիսկ շատ վախեցած իշխանության գործողություններ են»,-հայտարարեց Արամ Վարդևանյանը։

Փաստաբանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ էլ ոստիկանության աշխատակիցները համառորեն պայքարում էին Սամվել Կարապետյանի լուսանկարների դեմ։

«Այն աստիճան ապօրինություն է տեղի ունենում, որի նախադեպը չի եղել։ Պայքարել անվան դեմ, իսկապես, նորարարություն է։ Ես չեմ պատկերացնում եվրոպական մի երկիր, որտեղ ԿԸՀ փաստաթղթերը ներկայացնելու ժամեր առաջ, այո, կարող եմ նաև այս ձևակերպումն օգտագործել, նման փոփոխություն անեն։  Այս ամենը խոսում է մի բանի մասին, որ փոփոխությունները գալիս են»,-ասաց նա։

 Փաստաբանն ուշադրություն հրավիրեց նաև այն փաստին, որ նախագծում նշել են, որ փոփոխություններն ուժի մեջ են մտնում  ընդունելուց անմիջապես հետո, ինչպես օրինակ, լինում է պատերազմական, արտակարգ իրավիճակներում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder