Ընտրական օրենսգիրքը փոխվում է ընտրություններից 2 ամիս առաջ ժողովրդավարության բաստիոնում. Աշոտ Մարկոսյան
Քաղաքական
16:50 07/04/2026
Հայաստան

Ընտրական օրենսգիրքը փոխվում է ընտրություններից 2 ամիս առաջ ժողովրդավարության բաստիոնում. Աշոտ Մարկոսյան

«2018 թ. ժողովրդավար ձևացող Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Ես չեմ հանդգնի իմ ուզած տարբերակով Ընտրական օրենսգիրք փոխել»,-Փաշինյանի հայտարարությունը հիշեցնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանը։

Նա նշում է, որ այդ խոստումից 8 տարի անց «ժողովրդավար Նիկոլ Փաշինյանը դարձավ փոքրիկ բռնապետ և հանդգնեց իր ուզած ձևով փոխել Ընտրական օրենսգիրքը, փոխել՝ վախերից ելնելով, վախենալով Սամվել Կարաետյանի անունը լսելուց; Այնպես որ ձեր այսօրվա կատարած փոփոխությունները խոսում են ձեր վախերի, ուրիշ ոչնչի մասին»։ 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն գումարեց արտահերթ նիստ, որի օրակարգում էր նաև ԸՕ-ում փոփոխություններ կատարելը։ ՔՊ-ական մի քանի պատգամավորներ այդ նախագծով առաջարկում են բացառել ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի անվանումներում անձնանունների օգտագործումը։

Մանմասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder