Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Անկումային տրամադրությամբ ՔՊ-ականներին Փաշինյանն ասել է, որ պասիվները կպատժվեն, ակտիվները կխրախուսվեն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Շաբաթ օրը «Քաղպայմանագրի» համաժողովից և նախընտրական ցուցակի կազմավորումից հետո ՔՊ խմբակցության մի մասն անկումային տրամադրության մեջ է եղել. գործող պատգամավորների մեծ մասը ցուցակի հետին հորիզոնականներում է հանգրվանել, և հույս չունեն, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո կհայտնվեն խորհրդարանում։
Այս տրամադրությունների մասին տեղյակ է նաև Նիկոլ Փաշինյանը, որը, ըստ մեր աղբյուրի, վարչության անդամներին հորդորել է բացատրական աշխատանքներ տանել թիմակիցների հետ, հավաստիացնել, որ որևէ մեկն անգործ չի մնա, եթե ընտրություններին ընդառաջ «վիզ դնեն» ու հասնեն նրան, որ ՔՊ-ն կրկին իշխանություն վերցնի։ Հանձնարարել է նաև ակտիվացնել աշխատանքներն ընդդիմության դեմ պայքարում, որևէ ռեպլիկ, որևէ հայտարարություն անպատասխան չթողնել: Ավելին` նախահարձակ լինել։ Ասել է, որ ինքն անձամբ հետևելու է բոլորի պահվածքին, պասիվները կպատժվեն, ակտիվները կխրախուսվեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։