Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակին
Տնտեսություն
11:25 07/04/2026
Հայաստան

Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակին

Կոնվերս Բանկին հերթական անգամ շնորհվել է SWIFT փոխանցումների որակի գերազանցության STP Excellence Award մրցանակը Commerzbank-ի կողմից: Մրցանակը վկայում է 2025 թվականի ընթացքում միջազգային փոխանցումների քանակական և որակական համապատասխանության, ինչպես նաև բարձր կատարողականի ապահովման մասին։

Բանկից նշում են, որ այս ձեռքբերումը կարևոր նշանակություն ունի ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, երբ միջազգային փոխանցումների որակը պահանջում է ոչ միայն տեխնոլոգիական զարգացում, այլև գործընթացների հստակ կազմակերպում և թիմի բարձր մասնագիտական պատրաստվածություն։

«Այս մրցանակը կարևոր գնահատական է մեր թիմի հետևողական աշխատանքի և միջազգային փոխանցումների ոլորտում մեր կայուն արդյունքների համար։ Շարունակելու ենք պահպանել և զարգացնել մեր գործընթացներն ու կարողությունները՝ մեր հաճախորդներին տրամադրելով միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ և ամրապնդելով ոլորտում առաջատար դիրքերը», - նշել է Բանկի ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության ղեկավար Նելլի Քոչարյանը։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակին